Սոսի Խանիկյան. Անկախ նրանից, թե որ երգը կներկայացվի Եվրատեսիլում, պետք է աջակցել այդ երգին, քանի որ այն ներկայացնելու է Հայաստանը

Սոսի Խանիկյան. Անկախ նրանից, թե որ երգը կներկայացվի Եվրատեսիլում, պետք է աջակցել այդ երգին, քանի որ այն ներկայացնելու է Հայաստանը

PanARMENIAN.Net - «Boom-Boom երգի կողմնակիցները, որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, շատ ավելին են, քան հակառակորդները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Boom-Boom երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը՝ մեկնաբանելով այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք համաձայն չեն մրցույթում ներկայացման համար Boom-Boom երգի ընտրության հետ: Նա հավելել է, որ դեռևս մինչ քվեարկությունը երգի հեղինակները կոչ էին արել իրենց երկրպագուներին շնորհավորել հաղթողին, եթե այլ երգ հաղթի: «Անկախ նրանից, թե ինչ երգ կներկայացվի Եվրատեսիլում, պետք է աջակցել այդ երգին, քանի որ այն ներկայացնելու է Հայաստանը»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք AYO երգի հեղինակները դիմել են իրեն ստեղծված իրավիճակի պատճառով, Խանիկյանն ասել է, որ իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել: «Նրանք գիտեն, որ երգի ընտրությունը արդար է կատարվել»,-ասել է Խանիկյանը:

«Եվրատեսիլ-2011» -ի հայաստանցի որոշ երկրպագուներ գտնում են, որ Boom-Boom երգը, որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, անարդար է հաղթող դարձել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, երգի ընտրության մեջ բացակայում է ազնվությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ, ըստ երկրպագուների, բոլոր հայկական ինտերնետ-կայքերում, օտարերկրյա կայքերում, սոցիալական ցանցերում երգի հայաստանյան ազգային ընտրության քվեարկությունում առաջատար դիրքում էր AYO կոմպոզիցիան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---