«Ժառանգության» ակցիաները կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից, կարծում է ՀՀԿ ներկայացուցիչը 9 մարտի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Բավական տարօրինակ է, որ «Ժառանգություն» կուսակցության բոլոր բողոքի ակցիաներն ավարտվում են ոստիկանության հետ ընդհարումներով, ի տարբերություն ՀԱԿ բազմահազար ցույցերի, որոնք միշտ խաղաղ են ավարտվում: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Իմ անձնական կարծիքով, «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստեղծված տեղային ընդհարումները բավական լավ են պլանավորված և կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից»,- ասել է նա, բայց չի պարզաբանել, թե ում կողմից: Իր հերթին, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհուրդ է տվել բախումների պատճառը պարզել ոստիկանությունից: «Եթե փետրվարի 28-ին քաղաքապետարանի մոտ ոստիկանության գործողություններին տրվեր իրավական գնահատական, ապա կհաջողվեր կանխել մարտի 3-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ընդհարումները կուսակցության և ոստիկանության ներկայացուցիչների միջև»,- ասել է Սաֆարյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |