Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երևանում: Ապագա ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու ԵՄ միջեւ տարբեր ոլորտներում` մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի և այլ բնագավառներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---