Երևանում կայացավ «Մեր Առաջին տարրը» խորագրով լուսանկարչական գրքի շնորհանդեսը 9 մարտի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպված «Մեր Առաջին տարրը» խորագրով լուսանկարչական գրքի շնորհանդեսը: Գրքի մեջ ներառված են դեռևս 2009 թվականին հայտարարված «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր» մրցույթին մասնակցած լուսանկարները: Դեռևս 2009 թվականի հոկտեմբերին «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում Հոլանդիայի Պրինց Քլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամը մեկնարկեց «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր « խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթը: Մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու մինչև չորս աշխատանք ներառող լուսանկարների շարք: Մրցույթի ժյուրիի կազմը համալրել են պրոֆեսիոնալներ տարածաշրջանի հինգ երկրներից` Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, ռեժիսոր Այդին Քուդուն, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան և ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջովան: Մրցույթի արդյունքներով էլ հրատարակվեց «Մեր Առաջին տարրը» գիրքը, որի մեջ բացի մրցույթին մասնակցող լուսանկարներից ներառվեցին նաև ջրին նվիրված բանաստեղծություններ և առասպելներ: Շնորհանդեսի ընթացքում նաև մրցանակներ հանձնվեցին հաղթողներին, ինչպես նաև Ռուբեն Խաչատրյանը հիմնադրամի անունից շնորհակալագիր տվեց Հանս Յոհան Շմիդթին: Մրցույթում հաղթած լուսանկարները կմասնակցեն Կովկասյան տարածաշրջանի երկրներում կայանալիք ցուցադրությունների շարքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |