Բաքուն Հայաստանին վարկաբեկելու իր ցանկության մեջ չի խորշում անգամ երեխայի «սպանությունից» 9 մարտի 2011 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Բաքուն Հայաստանին վարկաբեկելու իր ցանկության մեջ հատում է բոլոր սահմանները: Ըստ երևույթին, գիտակցելով, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի մշտական գնդակոծության ֆոնին ամենօրյա հաղորդագրություններն այն մասին, որ հայկական կողմը «կրկին խախտել է հրադադարի ռեժիմը», կարող են ամենաշատը խղճահար ժպիտ առաջացնել, Բաքվում որոշեցին զարգացնել ֆանտազին և «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին» տեղեկատվություն տարածեցին: Ընդ որում, ինչպես ճիշտ նշեցին Արցախի Պաշտպանության բանակում, ադրբեջանական լրատվամիջոցներն այդպես էլ չկարողացան կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա սպանվել` Օրտա-Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում են դեռահասի մասին: Սակայն հրապարակելով ցանկացած ապատեղեկատվություն` ադրբեջանցի լրագրողները կարող էին ավելի լավ համակարգել իրենց աշխատանքը: Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն իրադրության վրա, որի մեջ հայտնվել է` Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ գնդակոծելով հայկական դիրքերը, ինչի արդյունքում սպանվեց ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը` 1991թ. ծնված: Սակայն, ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը, «ադրբեջանական ապատեղեկատվության հեղինակները պետք է հասկանան, որ նման էժանագին քայլերը չեն համոզի միջազգային հանրությանը: Նրանք պետք է ամաչեն երեխայի կյանքը շահարկելուց»: Մի կող դնելով ամոթի ու խղճի հարցը` Ադրբեջանը, այնուամենայնիվ, պետք է ականջ դնի հրադադարի ռեժիմը չխախտելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական կոչին, այլ ոչ թե զարգացնի սպիտակ թելերով կարված հակահայկական քարոզչությունը` մոռանալով բոլոր մարդկային ու էթիկ նորմերի մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |