Բրիտանացի փորձագետը պատմել է երիտասարդ հայ ռեժիսորներին փաստագրական կինոյի կարևորության մասին

Բրիտանացի փորձագետը պատմել է երիտասարդ հայ ռեժիսորներին փաստագրական կինոյի կարևորության մասին

PanARMENIAN.Net - Կապի, հեռահաղորդակցության ու միջոցառումների կազմակերպման բրիտանացի մասնագետ Սարա Ռոսը մարտի 10-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում անց է կացրել «Սոցիալական խնդիրների մասին իրազեկման բրիտանական մոդելը» սեմինարը՝ Հայաստանի երիտասարդ կինոռեժիսորների մասնակցությամբ: Սեմինարում քննարկվել է սոցիալական խնդիրների իրազեկման հարցում փաստագրական ֆիլմերի կարևորությունը և փաստագրական ֆիլմերի քարոզչությունն ընդհանուր առմամբ: Սարա Ռոսը կարևորել է նման ֆիլմերի քարոզումը սոցիալական կայքերում: «Սոցիալական մեդիաները, հատկապես, սոցիալական ցանցերը լավ հնարավորություն են այս կամ այն ֆիլմի մասին տեղեկություններ տարածելու համար: Եթե մարդը նույնիսկ չդիտի ֆիլմը, նա կիմանա, որ այս կամ այն խնդիրը գոյություն ունի»,-ասել է Ռոսը լրագրողներին: Ըստ նրա, եթե ֆիլմը դիտած 100 մարդ պատմի այս կամ այն խնդրի մասին իր ընկերներին, իսկ նրանք իրենց հերթին՝ իրենց ընկերներին, տեղեկատվությունը բավականին լայն տարածում կստանա:

«Որպեսզի փաստագրական կինոն հաջողություն ունենա, հարկավոր է, որ ռեժիսորները համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում հավաստիանալու համար, որ ընտրված թեման մատչելի է: Բացի այդ, ֆիլմի համար լավ սցենար է հարկավոր»,-ասել է նա:

Բրիտանացի ռեժիսորների համար ամենաընդունված թեման հակամարտությունների հոգեբանական հետևանքներն են, մասնավորապես, Աֆղանստանից վերադարձած զինվորներինը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---