«Գերլուսինը» Երկիր մոլորակում եղանակի ծայրահեղ դրսևորումների պատճառ կարող է դառնալ10 մարտի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Լուսինը կգտնվի Երկրից 356 577 կմ հեռավորության վրա, որն ամենամոտն է 1992թ. ի վեր: Արդեն մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ այդ երևույթը Երկրի վրա առաջ կբերի բնական աղետներ ու ավերածություններ, մասնավորապես` երկրաշարժեր, հրաբխեր, ջրհեղեղներ, փոթորիկներ և ընդհանրապես եղանակի ծայրահեղ դրսևորումներ: Աստղաֆիզիկոս, Աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը հիշեցնում է, որ Լուսինը Երկրի շուրջ պտտվում է ձվածիր (էլիպսաձև) ուղեծրով և նրա հեռավորությունը Երկրից որոշ տատանումներով փոփոխվում է մոտ 363100 – 405700 կմ սահմաններում, միջինում լինելով 384400 կմ: Ամենամոտ կետը կոչվում է պերիգեոս (կամ երկրամերձ կետ), իսկ ամենահեռուն` ապոգեոս (կամ երկրահեռ կետ): Այդ օրը Լուսինը կլինի լիալուսնի փուլում և մեզ կերևա անսովոր մեծ չափով, ինչն էլ առիթ է տալիս այն կոչել «Գերլուսին»: Այս երևույթը չարաշահումների առիթ է հատկապես աստղագուշակների համար: Ինչպես հայտնի է, Երկրի օվկիանոսների և ծովերի մակընթացությունները և տեղատվություններն առաջանում են Լուսնի ձգողական ուժի ազդեցության տակ, և մարտի 19-ին ջրի մակարդակի տատանումների ամպլիտուդը հատկապես մեծ կլինի, այսինքն կդիտվեն չափազանց բարձր մակընթացություններ և չափազանց ցածր տեղատվություններ, ասվում է աստղաֆիզիկոսի հաղորդագրության մեջ: Աստղագետները համարում են, որ Լուսնի հեռավորությունը կապ չունի Երկրի վրա տեղի ունեցող տարերային աղետների հետ և եթե հատուկ ջանքեր գործադրենք, միշտ էլ կարելի է ցանկացած տարերային աղետի հետ կապված գտնել որևէ երկնային երևույթ: Մասնավորապես, վերհիշելով անցած տարերային աղետները, ոմանք փորձում են դրանք կապել Լուսնի մերձեցման հետ: Լուսնի երկրամերձ կետերում են տեղի ունեցել 1938թ. փոթորիկը Նոր Անգլիայում, 1955թ. ջրհեղեղն ավստրալական Որսորդների հարթավայրում, 1974թ. Թրեյսի ցիկլոնը, 2005թ. Կատրինա փոթորիկը և Ինդոնեզիայի ցունամին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |