Թուրքիան ներողություն է պահանջում Իսրայելից, բայց ներողություն չի խնդրում Հայոց ցեղասպանության համար, ասել է կոնգրեսական Էնգելը

Թուրքիան ներողություն է պահանջում Իսրայելից, բայց ներողություն չի խնդրում Հայոց ցեղասպանության համար, ասել է կոնգրեսական Էնգելը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Էլիոթ Էնգելը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը «Եվրոպայի և Եվրասիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ամփոփումը» զեկույցի առաջին լսումների ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով արտաքին գործերի ենթահանձնաժողովում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (AAA), կոնգրեսականը հայտարարել է Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների թշնամական բնույթի և Թուրքիայի կողմից երկակի չափանիշների մասին, այդ թվում` Իսրայելի կողմից ներողություն խնդրելու պահանջների: «Եվ դա այն ժամանակ, երբ մենք չենք կարող Թուրքիայից ներողություն ստանալ Հայոց ցեղասպանության համար»,- ասել է Էնգելը:

«Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական Էնգելի գործունեությունը նրա անփոխարինելի աջակցության համար Հայոց ցեղասպանության հարցում: Կոնգրեսականը շարունակում է հանդես գալ ճշմարտության և արդարության օգտին, և մենք անհամբերությամբ սպասում ենք կոնգրեսականի և նրա գործընկերների հետ համատեղ աշխատանքին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- հայտարարել է AAA խորհրդի անդամ Աննի Տոտան:

Կոնգրեսականի հայտարարությունն արվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հարց ու պատասխանի ժամանակ: Գորդոնը գրավոր պատասխանում հայտարարել է հետևյալը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Կովկասում մենք Եվրոպայի հետ շարունակելու ենք խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մենք նաև ակտիվ կերպով աշխատելու ենք ԵԱՀԿ ՄԽ հետ Հայաստանին և Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու համար: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է միասին աշխատեն` Եվրոպայում հետագա հակամարտություններից խուսափելու համար և օգնեն տարածաշրջանի երկրներին ժողովրդավարական ապագայի ուղղությամբ շարժվելու համար»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---