Եվրոպական կառույցները խորհրդատվություն ու փորձագետներ կտրամադրեն Հայաստանի ոստիկանությանը11 մարտի 2011 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսի հետ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքներն ու անելիքները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հատկապես կարևորեց օրենսդրական դաշտի բարեփոխումները, որոնք հնարավորություն են տվել ոստիկանության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ու միջազգային չափորոշիչներին: Հյուրերը ողջունեցին ՀՀ ոստիկանության որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը: Միաժամանակ անդրադարձ եղավ «Հավաքների մասին» օրենքի նախագծին, որը եվրոպական պատվիրակաների կողմից գնահատվեց որպես էական քայլ ժողովրդական արժեքների հաստատման ուղղությամբ: Արթուր Օսիկյանը նշեց, որ ոստիկանությունն ակտիվորեն մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին: Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, հանդիպման մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին, որ եվրոպական կողմը համապատասխան խորհրդատվություն ու փորձագետներ կտրամադրի Հայաստանի ոստիկանությանը, ինչը էլ ավելի կբարձրացնի բարեփոխումների արդյունավետությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |