Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր ուժերի համախմբումը11 մարտի 2011 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ: Ինչպես հայտնում է Արցախաի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի լուսաբանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր հայկական քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների համախմբման ու Հայրենիքի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը` այն համարելով համազգային նպատակների հասնելու լավագույն միջոցներից մեկը: Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |