Հայաստանը կներկրի հնդկական դեղեր

Հայաստանը կներկրի հնդկական դեղեր

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է «Հնդկաստան-Հայաստան. գնորդների և վաճառողների հանդիպում» անվանումով սիմպոզիումը, որը կազմակերպվել է «Pharmexcil» արտահանումը խթանող Դեղագործական խորհրդի կողմից: Միջոցառման ընթացքում խորհրդի անդամները, դեղագործության ոլորտի արտադրողները և արտահանողները ներկայացերլ են իրենց ապրանքները:

Ինչպես ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, գիտաժողովի անցկացման նպատակն է` կապ հաստատել հայկական և հնդկական կազմակերպությունների միջև դեղագործության ոլորտում: «Այսօր մենք հավաքվել ենք հայկական և հնդկական կազմակերպությունների միջև փոխազդեցությունը խրախուսելու, ինչպես նաև դեղագործության ոլորտում երկրու երկրների կազմակերպությունների միջև փորձի փոխանակմանը նպաստելու համար»,- ասել է նա և հավելել, որ դեռևս դիտարկվում է միայն հնդկական դեղերի ներկրումը Հայաստան: Սահակյանը դրական է գնահատել հնդկական դեղերի ներկրումը Հայաստան, քանի որ բացի ցածր գնից դրանք նաև որակյալ են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---