ԱՄՀ ներկայացուցիչը հավաստիացնում է, որ 2011-ին Հայաստանում գնաճն ավելի ցածր կլինի, քան 2010-ին11 մարտի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գնաճի հետ կապված զգալի խնդիրներ ունի, ինչն ազդում է հիմնականում սննդամթերքի գների բարձրացման վրա: Այդ մասին մարտի 11-ին Երևանում լրագրողներին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: «Բայց մենք սպասում ենք, որ գնաճի տեմպերը` կապված համաշխարհային պարենային շուկայում գնաճի հետ, նվազելու են, և դա անպայման ազդելու է Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է նա: Նրա խոսքերով, դա խնդիր է Հայաստանի համար, քանի որ համաշխարհային գների նվազումը պատշաճ կերպով չի ազդում տեղական շուկայի վրա: Տոլոսան հավելել է, որ 2011-ին արձանագրվել է գների բարձրացում, բայց ԱՄՀ-ն համոզված է, որ համաշխարհային գները նվազելու են, քանի որ գյուղատնտեսության ոլորտը կարող է տեղական շուկան ապահովել անհրաժեշտ արտադրանքով: «Մենք աշխատում ենք 2011-ին գնաճի վերաբերյալ մեր կանխատեսումների վրա, միանշանակ, 2011-ին գնաճն ավելի ցածր է լինելու, քան 2010-ին»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |