Բուլղարացի ազգայնամոլները պահանջում են եթերից հանել թուրքերեն լեզվով նորությունները

PanARMENIAN.Net - Բուլղարական «Ատակա» ազգայնական կուսակցությունը պահանջում է վարչապետ Բոյկո Բորիսովից BNT ազգային ալիքի եթերից հանել թուրքերեն լեզվով նորությունները: Կուսակցությունը երկու շաբաթ ժամկետ է տվել վարչապետին պահանջը կատարելու համար: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, «Ատակա» կուսակցության ղեկավար Վոլեն Սիդորովը BNT շենքի առջև ժամացույց է տեղադրել, որը հաշվարկում է պահանջը կատարելու համար պահանջվող երկու շաբաթը BNT գլխավոր տնօրեն Բայկո Ստանկուշը նշել է, որ թուրքերեն լեզվով նորությունները ազգային փոքրամասնությունների մասին օրենքի պահանջներից մեկն է և հանել այն եթերից կարելի է միայն փոխելով օրենսդրությունը: Ըստ «Ատակա»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստանիսլավ Ստանիսլովի, BNT-ն, որպես համազգային ալիք, պարտավոր է հեռարձակումը վարել միայն բուլղարերեն լեզվով, իսկ թուրքերեն լեզվով նորությունները կարող են եթեր հեռարձակել տեղական ալիքները:

Թուրքերը Բուլղարիայում կազմում են բնակչության մոտ 10 տոկոսը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---