Նախընտրական իրավիճակի պատճառով Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում, վստահ է Ալեքսանդր Մարկարովը

Նախընտրական իրավիճակի պատճառով Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում, վստահ է Ալեքսանդր Մարկարովը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում միջադեպերը հետաքննելու մասին թույլ կտա կարգի հրավիրել հակամարտության կողմերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Մեկնաբանելով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը՝ Մարկարովը հավաստիացրել է, որ Սոչիում գրանցվեց փոքր, սակայն կարևոր առաջընթաց: Ըստ նրա, հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են կայանալու, Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---