Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդման, արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Սփյուռքում հայ ինքնության պահպանման հետ կապված հարցեր:

Երկուստեք ընդգծվել է համակարգված աշխատանքի կարեւորությունը, Արցախում եւ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու քաղաքական ուժերի միջեւ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---