Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Ադրբեջանը ցանկանում է հետաքննել շփման գծում կատարվող միջադեպերը11 մարտի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Սոչիում արված հայտարարությունը՝ շփման գծում տեղի ունեցող բոլոր միջադեպերը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո քննելու մասին, կյանքի կկոչվի: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հազիվ թե ցանկություն ունենա իրապես նման հետաքննություն անցակացնել, քանի որ հրադադարի խախտման 100 դեպքից 99-ում ինքն է մեղավոր: Նա նաև չի ցանկանում, որ ԼՂՀ քաղաքացիական ու ռազմական իշխանությունները ընդգրկվեն այդ գործընթացում, ուստի ես լավատես չեմ այս հարցում»,-հայտարարել է նա: Պատգամավորը նշել է, որ եթե այդ գործընթացը սկսվի, Ադրբեջանը ստպիված պետք է լինի համագործակցել ԼՂՀ իշխանությունների հետ: Հովհաննիսյանը նշել է, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննելու մտադրության մասին հայտարարությունը միակ նոր տարրն է նախագահների հայտարարության մեջ: Նա կոչ է արել ծայրահեղ դրական կամ բացասական գնահատականներ չտալ հանդիպմանը՝ նշելով, որ, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասվել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |