Տուլայում Հայաստանի քաղաքացուն սպանել են վերանորոգման համար11 մարտի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացու սպանությունը Տուլայում բացահայտված է «թարմ հետքերով»: 47-ամյա տղամարդու մարմինը հրացանից ստացված վնասվածքով հայտնաբերվել է Կոսայա Գոռայի Պուշկինի փողոցի տներից մեկում: Հաջորդ օրը հանցանք գործելու կասկածով բերման է ենթարկվել նախկինում բազմիցս դատված Կոսայա Գոռայի 53-ամյա բնակիչը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Հետաքննության վարկածի համաձայն, հանցագործը, ջղայնանալով մեկ հարկ ներքև գտնվող բնակարանից լսվող աղմուկից, իջել է այնտեղ և իր մոտ ապօրինաբար պահվող հրացանից արձակած կրակով սպանել է վերանորոգումն իրականացնող բանվորին: Այժմ որոշվում է կասկածյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |