Apple-ի App Store-ում հասանելի է «Տաթևի Թևեր» ծրագիրը

Apple-ի App Store-ում հասանելի է «Տաթևի Թևեր» ծրագիրը

PanARMENIAN.Net - Apple-ի App Store-ում հասանելի է «Տաթևի Թևեր» iPhone ծրագիրն, որը ստեղծվել է «Դեվելոփվեյ» ընկերության կողմից: Այն ներկայացված է App Store-ում որպես Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում նոր գրանցված ռեկորդ։

«Տաթևի Թևեր» ծրագիրը պարունակում է ճոպանուղու, 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրի և Հայաստանի գեղատեսիլ լանդշաֆտների լուսանկարներ, ինչպես նաև օդային անցուղու և Տաթևի հիասքանչ վանական համալիրի պատմության մասին տեղեկատվություն:

Ծրագիրը նախատեսված է iPhone, iPod touch, and iPad-ի համար։ Ծրագիրը 5 մԲ է, լեզուն՝ անգլերեն։ Apple-ի App Store-ում ծրագիրն արժե 0,99 ԱՄՆ դոլար։

2010 թ.-ի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից դեպի Տաթև վանական համալիր ձգվող 5.7 կմ երկարությամբ «Տաթևի թեւեր» ճոպանուղին գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես ներկայիս աշխարհի ամենաերկար հետադարձելի օդային անցուղի:

«Տաթևի Թևեր» ծրագիրը կարելի է բեռնել tatev.developway.am -ից կամ http://itunes.apple.com/us/app/wings-of-tatev/id420275334?mt=8 :

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---