GTI. Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%11 մարտի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%: Ինչպես նշվում է Grand Thornton աուդիտորախորհրդատվական ընկերության` Կանանց միջազգային օրվա նախօրեին 39 երկրներում անցկացված հետազոտության հիման վրա միջազգային գործարար զեկույցում, 2010 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 29%: Զեկույցի համաձայն, ներկայումս ամբողջ աշխարհում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 20%, ինչը 24%-ով պակաս է 2009 թվականի տվյալներից: Ղեկավար պաշտոններում կանանց թվի վերաբերյալ կազմված աղյուսակը գլխավորում է Թայլանդը` 45%, որին հետևում են Վրաստանը (40%), Ռուսաստանը (36%), Հոնկոնգը և Ֆիլիպինները (երկուսն էլ 35%): Ամենաստորին դիրքերում են Հնդկաստանը, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Ճապոնիան, որտեղ կանայք զբաղեցնում են ավելի պակաս, քան ղեկավար պաշտոնների 10%-ը: ֆրանսիայում այս ցուցանիշն անցյալ տարվա ընթացքում աճել է 3 կետով և հասել 21%-ի: Հարցման համաձայն, աշխարհի բոլոր երկրների տվյալներով կին ղեկավարներ ունեցող ընկերությունների 22%-ում նրանք զբաղեցնում են ֆինանսական պաշտոններ (օրինակ՝ ֆինանսական տնօրենի): Հաջորդ ամենից շատ հանդիպող պաշտոններն են Մարդկային ռեսուրսների ղեկավարը (20%), Մարկետինգի պատասխանատուն և Վաճառքի գծով տնօրենը (երկուսն էլ 9%): Հարցմանը մասնակից ղեկավար պաշտոններում կին աշխատակից ունեցող բոլոր ընկերությունների միայն 8%-ն ունի կին Գլխավոր տնօրեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |