Ռուսաստանը Թուրքիայից առաջարկություններ է ակնկալում Սամսուն-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ

Ռուսաստանը Թուրքիայից առաջարկություններ է ակնկալում Սամսուն-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սամսուն-Ջեյհան նախագծի մասնակիցները լրամշակման համար ժամանակ են պահանջել, Ռուսաստանը Թուրքիայից առաջարկություններ է ակնկալում: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն լրագրողներին:

Նախկինում հայտարարվել էր, որ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, որն անցավ Կազանում մարտի 4-ին, քննարկվել է այս նավթամուղի նախագիծը, սակայն հանձնաժողովի որոշումները չհրապարակվեցին:

«ՌԴ-ն պատրաստ էր համաձայնագիր կնքել, պատրատ էին նաև իտալացիները, սակայն, Ռուսաստանն ու Թուրքիան որոշեցին ճշտել մի շար պարամետրեր: Մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքով. գնդակը նրանց խաղադաշտում է»,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---