Սերժ Սարգսյան. Դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է11 մարտի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է: Այդ մասին մարտի 11-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի կարծիքով, այդպիսի երևույթները Հայաստանին տևական ժամանակ խանգարել են, նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում նման զարգացումներ չեն լինի: «Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է որպես հետևանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում»,- Սերժ Սարգսյանի խոսքն է հաղորդում ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Սերժ Սարգսյանը նման զարգացումը «նորմալ և բարենպաստ է համարել տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար»: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |