Ադրբեջանում պատրաստում են պատանի հրաձիգների

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դպրոցականների ու դեռահասների համար տեղի կունենան գնդացրից կրակելու ուսամնական վարժանքներ, ասել է Ադրբեջանի Կամավոր ռազմահայրենասիրական-մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ Նովրուզալի Օրուջևը: Ըստ նրա, այդ նպատակով արդեն պատվիրվել են ռուսական արտադրության պնեվմատիկ գնդացիրներ: «Մենք արդեն գնել եքն Կալաշնիկովի պնեվմատիկ ինքնաձիգներ: Վարժանքներին կմասնակցեն 8-11 դասարանների աշակերտներ: Դպրոցն ավարտելուն պես նրանք մարտական զենքով դասընթաց կանցնեն զորամասերում»,-ասել է Օրուջևը:

«Փորձառու հրաձիգների առկայությունը կարող է որոշիչ գործոն հանդիսանալ մարտում»,-ասել է Օրուջեը, հայտնում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---