Գյուղատնտեսության խնդիրները 2011 թվականին ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինեն

Գյուղատնտեսության խնդիրները 2011 թվականին ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինեն

PanARMENIAN.Net - Գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը 2011 թվականին առաջնահերթություն են լինելու, մարտի 11-ին հրավիրված տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծել է, որ այդ խնդիրները միայն գյուղատնտեսության նախարարությանը չեն վերաբերում` վարչապետին և մյուս նախարարներին կոչ անելով պարբերաբար այցելել գյուղեր և զբաղվել գյուղացիների խնդիրներով: «Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը տարօրինակ է համարել, որ հող ունեցող գյուղացին չի մշակում այն և աղքատ է: Նա նշել է, որ գյուղացին պետք է վստահ լինի, որ իր մշակած մթերքը գնվելու է, և համապատասխան հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---