Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել

Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել

PanARMENIAN.Net - Ճապոնիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն տուժել ծագող արևի երկրում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Ճապոնիայում ներկայումս Հայաստանի 30 քաղաքացիներ են գտնվում, նրանց հետ ամեն ինչ կարգին է: «Մենք քաղաքացիների հետ մշտական կապ ենք պահպանում: Նրանք անվտանգության մեջ են»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը:

Ցունամիով ուղեկցվող երկրաշարժը Ճապոնիայում տեղի ունեցավ մարտի 11-ի առավոտյան: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդան կազմել է 8,9: Ճապոնիայի իշխանությունները կատարվածը խոշորագույն բնական աղետն են անվանել երկրի պատմության մեջ: Վերջին տվյալներով, Ճապոնիայի ողջ տարածքում տեղ գտած աղետի զոհն են դարձել ավելի քան 300 մարդ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---