Ջավախքի իսլամականացումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, գտնում է հայ փորձագետը![]() 12 մարտի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ջավախքի իսլամականացումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել փորձագետ Վահե Սարգսյանը: Ըստ նրա, այժմ Ջավախքի հայ բնակչությունը վտանգված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանների կողմից, ինչպես նաև Թուրքիայի ու Աջարիայի կողմից: «Եթե 20 դարի սկզբին Վրաստանում ընդամենը 20-25 հազար ադրբեջանցի էր բնակվում, ապա ԽՍՀՄ փլուզման ժամանակ արդեն նրանց քանակը հասել էր 300-400 հազարի: Մահմեդական տարրի քանակական աճը Վրաստանում տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով»,-ասել է փորձագետը: Նա հավելել է, որ տարածաշրջանի համար մեծ վտանգ են ներկայացնում նաև մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման ծրագրերը, ինչպես նաև թուրքական ներդրումները: Վահե Սարգսյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է առավել ակտիվ քաղաքականություն վարեն Ջավախքի հարցում, ներդրումներ անեն, քանի որ տնտեսությունն այս դեպքում քաղաքական նշանակություն ունի: Իր հերթին ջավախքցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը նշել է, որ հայաբնակ շրջանի պահպանումը հայ պետականության պահպանման կարևորագույն պայմանն է: «Եթե Ջավախքը հայաթափվի, Հայաստանը ստիպված կլինի խոշոր ռազմական խմբավորում պահել Վրաստանի հետ սահմանում»,-ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ջավախահայությունը հիասթափված է Հայաստանից և վրացական համարանիշերով մեքենաների մաքսազերծման հետ կապված օրինակը դրա ապացույցն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |