Ծաղկաձորում սկսվել են գյուղատնտեսության ոլորտի շուրջ քննարկումները12 մարտի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ծաղկաձորում ընթացող «Գյուղատնտեսության զարգացման ծրագրերն ու խնդիրները» թեմայով խորհրդաժողովին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net թղթակիցը, խորհրդաժողովին մասնակցում են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, գյուղատնտեսության ոլորոտում գործող հանրային խորհրդների ու միությունների, գյուղնախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀԲ-ից, FAO, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան»-ից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ԱՄՆ գյուղդեպարտամենտից և այլ կազմակերպություններից: Մինչ նախագահի հետ քննարկումը, տեղի կունենան մասնագիտական նիստեր հետևյալ թեմաներով՝ «Աջակցություն գյուղատնտեսությանը», «Պտղաբուծության ու սերմնաբուծության զարգացումը», «Տոհմային անասնաբուծության զարգացումը» և այլ թեմաներ: Քննարկումների արդյունքները կընդգրկվեն գյուղնախարարի զեկույցում և կներկայացվեն նախագահին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |