Լիբիան ու Ֆրանսիան կասեցրել են դիվանագիտական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Լիբիայի կառավարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: ԱԳՆ ներկայացուցիչը Տրիպոլիում հայտարարել է, որ այդ քայլը ձեռնարկվել է երկիրը պառակտելու Ֆրանսիայի ձգտմանն ի պատասխան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նախօրեին Փարիզը Լիբիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ է ճանաչել Բենգազիում ձևավորված Ազգային խորհուրդը: ԵՄ մյուս անդամները չեն հետևել Ֆրանսիայի օրինակին:

Մարտի 12-ին Կահիրեում ացնում է Լիբիայի իրավիճակին նվիրված Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախարարական խորհրդաժողովը: Ինչպես սպասվում է, հանդիպման մասնակիցները կքննարկեն երկրի օդային տարածքում ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու հարցը: Ուրբաթ օրը Կահիրե է ժամանել Մուամար Քադաֆիի գործուղած պատվիրակությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---