Հայաստան-Ռուսաստան խաղին արևելյան և արևմտյան տրիբունաների բոլոր տոմսերն արդեն վաճառված են

Հայաստան-Ռուսաստան խաղին արևելյան և արևմտյան տրիբունաների բոլոր տոմսերն արդեն վաճառված են

PanARMENIAN.Net - Արդեն 6 օր վաճառվում են Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլայի խաղի տոմսերը, որը տեղի է ունենալու մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում:

Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում մարզադաշտի տոսմավաճառ Սևակ Հակոբջանյանը, արդեն վաճառվել են արևելյան և արևմտյան տրիբունաների բոլոր տոմսերը, որոնք արժեին 5000 և 7000 դրամ: «Մնացել են միայն հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը, որոնք արժեն 3000 դրամ: Այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, դրա ապացույցն այն փաստն է, որ տոմսերի մեծամասնությունը վաճառվել է»,- ասել է նա:

ՀՖՖ նախաձեռնությամբ մեկ երկպագուին վաճառվում է 4 տոմիս ոչ ավել: Տոմսերի վաճառքն իրականանում է միայն անձնագրի առկայությամբ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---