Երևանում ներկայացվեց մարքեթինգի և գովազդի մասին Հայաստանում առաջին ամսագիրը` «Էմպորիում»-ը

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Երևանում «Բյուրոկրատ» գրախանութում կայացել է մարքեթինգի և գովազդի մասին Հայաստանում առաջին ամսագրի` «Էմպորիում»-ի շնորհանդեսը:

«Մենք աշխատում ենք ներքին շուկայի համար, սակայն համագործակցելու ենք նաև հայկական սփյուռքի գործընկերների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ամսագրի գեղարվեստական տնօրեն Հարութ Կբեյանը:

Ամսագիրը չի վաճառվելու կրպակներում, այլ տարածվելու է միայն բաժանորդագրության միջոցով: Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 500 օրինակով, սակայն հետագա համարների տպաքանակը կախված է պատվիրատուներից: Ամսագրից բացի, շուտով նախատեսվում է բացել համանուն ակումբ, որտեղ տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ և բանավեճեր մարքեթինգի և գովազդի մասին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---