Հայաստանի վարչապետը համոզված է, որ 2011-ի երկրորդ կեսից լայնորեն կկիրառվի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը12 մարտի 2011 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի ղեկավարն անդրադարձել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցման ուղղությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին. «Հարկային և մաքսային վարչարարությունը մեր ամենաֆունդամենտալ խնդիրն է: Եթե մենք կարողանանք 2011թ. հարկային և մաքսային վարչարարությունն էապես բարելավել, ապա նաև Doing business-ն էապես կբարելավի: 2011թ. հունվարից ուժի մեջ է մտել էլեկտրոնային հաշվետվությունների նոր համակարգը, և խոշոր բիզնեսն արդեն օգտվում է էլեկտրոնային հաշվետվություններից, ինչը նվազեցնում է ֆիզիկական շփումը հարկային աշխատողների հետ: Մյուս կողմից, այն հարկատուները, որոնք էլեկտրոնային հաշվետվություններ են վարում, կարող են այլևս չվարել հաշվառման մատյանների գրքեր, ինչը նաև նվազեցնում է ֆիզիկական շփումը և տեղում ստուգումների հնարավորությունը հարկային և մաքսային ծառայողների համար, ինչը, բնականաբար, ստեղծում է նոր միջավայր: Դեռևս նոր ենք այս համակարգը ներդրել, բայց հույս ունենք, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից այն լայնածավալ կիրառում կստանա»,- Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Մաքսային վարչարարության բարելավման համատեքստում վարչապետ Սարգսյանը կարևորել է կանաչ լույսի հայեցակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |