Հայաստանի իշխանությունները ժողովրդի նման ցանկանում են փոփոխություններ դեպի լավը

Հայաստանի իշխանությունները ժողովրդի նման ցանկանում են փոփոխություններ դեպի լավը

PanARMENIAN.Net - Խնդիրները շատ են, և դրանք պետք է լուծել, Հայաստանն ունի բարեփոխումների բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է տեսանելի և արդյունավետ լինեն: Այդ մասին Ծաղկաձորում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մինչև այդ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, 2010-ին գյուղատնտեսության խնդիրները մեծ դժվարություններ են ստեղծել ինչպես իշխանությունների, այնպես էլ ժողովրդի համար: «Օրինաչափ է, որ մարդիկ փոփոխություններ են ցանկանում, և բնական է, որ մենք ցանկանում ենք դրանք արագացնել: Մենք արդեն հաջող բարեփոխումների օրինակ ունենք` փոփոխություններ կենսաթոշակային ոլորտում: Մենք պատրաստ ենք լսել քննադատություն և առաջարկներ, բայց այդ քննադատությունը պետք է ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը, այլ ոչ ուղղված լինի էլեկտորատ ներգրավելուն: Բարեփոխումները միշտ խնդրահարույց են և ցավոտ: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է օգտագործել այդ խնդիրները: Մեկ այլ կողմից, ցանկանում եմ հայտարարել, որ մենք շարունակելու ենք բարեփոխումները: Ավելի լուրջ գործընթացներ են առկա ոստիկանությունում, դատաիրավական համակարգում, հարկային և մաքսային ոլորտներում, և դրանք պետք է հանգեցնեն նրան, որպեսզի խոշոր քաղաքական քարոզարշավների ժամանակ ժողովուրդն իմանա, թե ում տա ձայնը»,- ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---