Ճապոնիայի իշխանությունները հայտարարում են, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի

PanARMENIAN.Net - Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ միայն Միյագիի պրեֆեկտուրայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը կարող է 10 հազարի հասնել: Դեռևս նախօրեին խոսվում էր մոտ հազար զոհվածների մասին:

Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղն էր, դրան հաջորդեց 10 մետրանոց ցունամին: Կիրակի օրը մասնագետները ճշտեցին, որ ստորերկրյա ցնցումների մագնիտուդան կազմել է 9.0, այլ ոչ թե 8.9:

Իրադրությունն էլ ավելի են բարդացել ԱԻ-ները ԱԷԿ-ում: Հունվարի 12-ին պայթյունը տեղի ունեցավ «Ֆուկուսիմա-1» կայանի առաջին բլոկում, ԱԷԿ շրջանում ռադիացիայի աստիճանը գերազանցված է, մարդիկ էվակուացվել են 20 կիլոմետրանոց գոտուց, սակայն արդեն հայտնի է դարձել առաջին ճառագայթվածների մասին: Ընդ որում, այսօր հայտնի դարձավ, որ ԱԷԿ-ում նոր պայթյուն է հնարավոր` այս անգամ երրորդ բլոկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---