«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով14 մարտի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը: Երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհուրդն ընդունել է որոշում: «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարել է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ: Ուստի, կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար. «Ժառանգության» մշակած նոր խմբագրությամբ Ընտրական օրենսգրքի հիմքի վրա կյանքի կոչելով ընտրական բոլոր պայմանների իրավահավասարությունը: Կուսակցությունը առաջնահերթ է համարել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության հիման վրա գործարար շրջանակների ազդեցության բացառումը, փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացումը, 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության բացահայտումը, ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումը, քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, դատական իշխանության անկախության ապահովումը, ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը, Ազգային բանակի վերազինումը եւ արդիականացումը, Ազգային անվտանգության համակարգի եւ նրա մարմինների արմատական բարեփոխումը, բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը, ԱԺ օրակարգից Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող արձանագրությունների հետկանչը, Արցախի Հանրապետության` իր օրինական սահմաններով ճանաչումը Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից, Հայրենիք-Սփյուռք ներուժային միասնության ապահովումը և բազմաթիվ այլ հարցեր: Այս լույսի ներքո ընթացիկ տարում կհրավիրվի «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար: Հավելենք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը սույն թվականի մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |