Թուրք պատգամավորը քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, ԱԶԿ անդամ Մեհմեդ Էրդողանը քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը Ղարաբաղում: «Կարծում եմ, նման բան տեղի չի ունենա, քանի որ պատերազմներն երբեք չեն նպաստել խնդիրների լուծմանը: Ավելի օգտակար կլինի ակտիվացնել դիվանագիտական գործունեությունն ու համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել անմեղ մարդկանց սպանություններին»,-ասել է Էրդողանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը՝ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում պետք չէ շտապել: Ըստ նրա, Թուրքիան շահագրգիռ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները խնդիրներ չունենան: «Մենք մեր լավ վերաբերմունքն են դրսևորում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաջող է: Մենք աշխատում ենք բարելավել հայ-ադրբեջանական, իսկ հետո արդեն հայ-թուրքական հարաբերությունները: Այդ խնդիրների լուծումը կախված է Հայաստանից:

Հավատում եմ, որ ի վերջո մեր տարածաշրջանում կտիրի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է թուրք պատգամավորը ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---