Դավիթ Նալբանդյանի բժիշկ. Հուսով եմ, որ մեկ ամսից Դավիթը կսկսի իր մարզումները

Դավիթ Նալբանդյանի բժիշկ. Հուսով եմ, որ մեկ ամսից Դավիթը կսկսի իր մարզումները

PanARMENIAN.Net - Աճուկային ճողվածքի ու մկանի վիրահատությունից հետո Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսից վերադարձել է հարազատ Ունկիլիո քաղաքը:

Դավիթ Նալբանդյանի բժիշկ Միգել Հուորին ասել է, որ վիրահատությունները նորմալ են անցել. «Մենք հուսով ենք, որ մեկ ամսից նա կսկսի մարզվել և կկարողանա մասնակցել մրցաշարերին 2 ամսից: Սակայն, անշուշտ, դա կախված է նրանից, թե ինչպես կընթանա նրա վերականգնումը»,-մեջբերում է բժշկին Նալբանդյանի երկրպագուների կայքը:

Եթե թենիսիստը հասնի վերականգնվել, ապա մայիսի 1-ին ու 8-ին կմասնակցի «Մասթերսի» մրցաշարերին Մադրիդում ու Հռոմում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---