Նարեկ Գալստյան. Նույնիսկ հանուն էներգետիկ շահերի ԵՄ-ն չի գնա Ադրբեջանի միակողմանի պաշտպանության

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը չի համապատասխանում Եվրամիության շահերին և նույնիսկ հանուն իր էներգետիկ շահերի ԵՄ-ն չի գնա Ադրբեջանի միակողմանի պաշտպանությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, փորձագետ Նարեկ Գալստյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրում է Եվրամիությանը Միջին Ասիայից էներգակիրների տարացնման տեսակետից: «ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում կառավարվող կայունության պահպանմամբ և ռազմական գործողությունների բացակայությամբ, քանի որ գազատարները շատ մոտ են ապագա ռազմական գործողությունների թատերաբեմին, և դրանք ֆիզիկապես շատ խոցելի են»,- նշել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---