Մասնագետները Հայաստանի իշխանություններին կոչ են անում խթանել սոցիալական ցանցերի օգտագործումը14 մարտի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները պետք է խթանեն սոցիալական ցանցերից օգտվելը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը: Նրա խոսքով, դա երկրի ղեկավարությանը կօգնի հասկանալու մարդկանց վերաբերմունքը երկրում կատարվող տարբեր փոփոխությունների հանդեպ, հասկանալու, թե նրանք ինչից են գոհ, իսկ ինչից` ոչ: Ընդ որում, նա սխալ է համարել սոցիալական ցանցերի արգելափակումը` ասելով, որ սոցիալական ցանցերում մարդիկ քննարկում կամ իրենց դժգոհությունն են հայտնում տարբեր գործընթացների վերաբերյալ: «Սոցիալական ցանցերի արգելափակման դեպքում դժգոհությունը մարդկանց փողոց կհանի: Սոցիալական ցանցերում մարդիկ, մասնավորապես երիտասարդությունը բավական հետաքրքիր և լուրջ խնդիրներ է վեր հանում: Օրինակ` Facebook-ում հայերը ստորագրահավաք են սկսել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ արդեն մի քանի տասնյակ հազար ստորագրություն է հավաքվել: Նրա խոսքով, եթե մի քանի հազար մարդ հանդես է գալիս որոշակի պահանջով, ապա քաղաքական գործիչները չեն կարող արհամարել դա: Հայ փորձագետը նշել է նաև, որ սոցիալական ցանցերը ոչ մի կապ չունեն հեղափոխությունների հետ: «Եթե մարդիկ հեղափոխություն ցանկանան, նրանք առանց սոցիալական ցանցերի էլ կանեն դա»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ վիրտուալ սոցիալական ցանցերն իրական սոցիալական ցանցերի այսպես կոչված «պատճենն» են: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |