Բանավանի բնակիչները խանգարում են Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործմանը14 մարտի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքի Բանավանի բնակիչներին համոզում են հրաժարվել իրենց տներից: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած նամակում, Հրազդան քաղաքի Բանավանի շրջանում ոմն անձանց կողմից ստորագրահավաք է սկսվել, «մտնում են դպրոցներ ու համոզում են ստորագրել իրենց պապական տներից տեղահան անելու միտումով: Փոխարենը մարդկանց առաջարկում են վարձով սենյակ մինչև իրենց համար մեկ այլ տեղ տուն կկառուցեն»: Բանավանը գտնվում է հանքից 1.5 կմ հեռավորության վրա: Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթի հանքը գտնվում է հենց Հրազդան քաղաքի տարածքում: Հրազդանի բնակիչներն աղետալի են համարում հանքի բաց շահագործումը: Հունվարի 12-ին չինական Fortune Oil ընկերությունը 24 մլն դոլար է ներդրել Bounty Resources Armenia Limited ընկերության կապիտալի 35 տոկոսը ձեռք բերելու համար: Bounty Resources Armenia Limited-ը տնօրինում է երկաթի երեք հանքավայր, այդ թվում նաև Հրազդանի հանքավայրը: Հրազդանի երկաթի հումքը բարձորակ է (40 տոկոս երկաթ): Ըստ ընթացիկ պլանի, երկաթի արդյունահանումը սկսվելու է 2014թ. և տարեկան արտահանվելու է 1,5-2,0 մլն տոննա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |