Քադաֆին ու նրա ընտանիքը «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել Ռուսաստանում14 մարտի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, նրա մերձավորներին ու հարազատներին արգելվել է մուտքը Ռուսաստան, ինչպես նաև տարանցումը երկրի տարածքով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Դմիտրի Մեդվեդևը: Արգելքը տարածվում է Քադաֆիի դուստր Այշայի և նրա յոթ որդիների վրա, այդ թվում ազգային անվտանգության գծով խորհրդական Մութասիմ Քադաֆիի, հատուկ ուժերի հրամանատար Սաադի Քադաֆիի, Քադաֆիի հիմնադրամի տնօրեն Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի վրա: Բացի այդ, Քադաֆին, նրա դստերն ու որդիներին՝ Հանիբալին, Համիզին, Մութասիմին ու Սեյֆ ալ-Իսլամին արգելված է ֆինանսական գործողություններ կատարել ՌԴ տարածքում: Մի շարք երկրներ նաև սառեցրել են Քադաֆիի, նրա հարազատների ու մերձավորների հաշիվները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |