Ֆուտբոլի կանանց հավաքականը EURO-2013-ի ընտրական փուլում կխաղա 7-րդ խմբում14 մարտի 2011 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Նյոնում կայացել է կանանց շարքում EURO-2013-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալու 7-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստների մրցակիցները լինելու են Դանիայի, Չեխիայի, Ավստրայի և Պորտուգալիայի հավաքականները, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը: 38 մասնակիցները բաժանվել են 7 խմբերի. 3 խումբ` 6-ական թիմով և 4 խումբ` 5-ական թիմով: Որակավորման արդյունքում որոշվելու են եզրափակիչ փուլի 11 մասնակիցները: Շուտով հայտնի է դառնալու խաղերի օրացույցը: Ընտրական խաղերը տեղի են ունենալու միջազգային հանդիպումների համար հատկացված օրերին 12 ամսվա ընթացքում` սկսած 2011-ի սեպտեմբերից: Եզրափակիչ մաս անցնելու են խմբերի հաղթողները և երկրորդ տեղեր զբաղեցրած լավագույն հավաքականներից մեկը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |