Անկարան հայտարարում է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմը վերացնելու պատրաստակամության մասին

Անկարան հայտարարում է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմը վերացնելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմի վերացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ցանկանում ենք լիովին վերացնել արտոնագրային սահմանափակումները մեր երկրների բոլոր քաղաքացիների համար: Չնայած մի շարք ուղղություններով ու որոշ անձանց խմբերի համար նման ռեժիմն արդեն կիրառվում է»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով, «դեռևս որոշ կարճաժամկետ բնույթի հարցեր են մնում», որոնք առայժմ խոչընդոտում են արտոնագրերի վերացմանը: «Մենք պետք է արագացնենք այդ թեմայի շուրջ բանակցությունները: Այդ հարցերը կարգավորելուց և մայիսին ռեադմիսիայի մասին համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո կվերանան վերջին արգելքները: Այդժամ ռուսների մուտքը Թուրքիա և թուրքերի մուտքը Ռուսաստան շատ ավելի պարզ կդառնա»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը, գրում է Ռոսիյսկայա Գազետան:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---