EAFJD. Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի իրավասության ներքո չի վերադառնա

PanARMENIAN.Net - Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի իրավասության ներքո չի վերադառնա, և միջազգային հանրությունը դա պահանջելու բարոյական իրավունք չունի: Այդ մասին հայտնել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը:

Մեկնաբանելով այն հայտարարությունը, որով մարտի 9-ին Ֆրանսիայի խորհրդարանում հանդես եկավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեն, հայտարարելով, որ «ազգերի ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է», Չոբոյանը նշել է, որ Ֆրանսիան` որպես ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բավականաչափ լիազորություններ ունի ազգերի ինքնորոշման իրավունքի խրախուսման համար:

«Նախարար Ժյուպպեն այդ հայտարարությամբ ճանապարհ է բացում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար»,- հայտնել է EAFJD նախագահը: Հիլդա Չոբոյանը նշել է, որ բացի Ֆրանսիայի արտգործնախարարից ազգերի ինքնորոշման իրավունքը սատարել է նաև Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը, որը ողջունել և ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը:

«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից նման դիրքորոշման դրսևորումը: Ինչպես լիբիացիները, այնպես էլ ղարաբաղցիներն ապստամբել են կամայականությունների դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---