Նովրուզ Բայրամի շրջանում Հայաստան կարող են այցելել ավելի քան 30 հազար պարսիկներ

Նովրուզ Բայրամի շրջանում Հայաստան կարող են այցելել ավելի քան 30 հազար պարսիկներ

PanARMENIAN.Net - Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների թիվը, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրզիմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Եթե 2009-ին, անցկացված դիտարկման համաձայն նրանց թիվը կազմել է ավելի քան 80 հազար, ապա 2010-ին արձանագրվել է 40 տոկոս աճ` շուրջ 120 հազար»,- ասել է նա:

Հայաստան այցելող պարսիկ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելանում է մահմեդական Նոր տարու` Նովրուզ Բայրամի շրջանում, որը սկսվում է մարտի 21-ին և տևում է 13 օր: Ապրեսյանի խոսքերով, այս շրջանում աճը 2009-ի համեմատ կազմել է 40-50 տոկոս: Նրա խոսքերով, Նովրուզ Բայրամի շրջանում Հայաստան կարող են այցելել ավելի քան 30 հազար իրանցիներ:

Վերջին տարիներին անցկացվել է պաշտոնական դիտարկում, որի համաձայն պարզվել է, որ միջինը Իրանի մեկ քաղաքացին կարող է ծախսել 700-800 դոլար, սակայան Մեխակ Ապրեսյանը ենթադրում է, որ այդ գումարը կարող է հասնել 1000 դոլարի` առանց հաշվի առնելու տրանսպորտային ծախսերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---