Վաշինգտոնում տեղի է ունեցել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։

Համերգին Պագանինիի, Բրամսի, Ռախմանինովի, Ադամ Խուդոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումը մեծապես տպավորեց օտարերկրյա ունկընդրին։ 100-ից ավելի հյուրերը բարձր գնահատեցին հայ կոմպոզիտորների եւ հայ կատարողի արվեստը ճանաչելու այս եզակի ընձեռնված հնարավորությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:--ԿԱ--

Չայկովսկու անվան XIV մրցույթի թավջութակահարների շարքում ոսկե մեդալակիր Նարեկ Հախնազարյանը
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---