Ապրիլի 24-ին Ստամբուլում և Անկարայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ15 մարտի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ստամբուլում, Անկարայում և այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենալու ակցիաներ, երթեր և զոհերի հիշատակին նվիրված այլ միջոցառումներ: Այդ մասին Երևանում հայտարարել է Ստամբուլի Բաhչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, «Հայեր, ներեք մեզ» ակցիայի նախաձեռնողներից մեկը` Չինգիզ Աքթարը: Ինչպես նշել է թուրք պրոֆեսորը, Թուրքիայում ավելի բաց են խոսում և հիշում 1915-ի դեպքերի մասին: «Հիմա Թուրքիայում հայերի մասին խոսում են ավելի շատ, քան առաջ: Իհարկե, կան մարդիկ, որոնք հերքում են տեղի ունեցածը, բայց արդեն կարելի է փաստել, որ ժխտման բետոնե պատը ճեղքվել է: Հատկապես թուրքական գյուղերում հայկական ընտանիքների մասին հիշողությունները դեռ թարմ են: Պետք է հասկանալ, որ հոգեկան ցնցում է ապրել ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև թուրքերը»,- ասել է Աքթարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |