Արցախը դրական է գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումը15 մարտի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Արցախը դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպումը, սակայն հայտարարում է, որ բանակցությունների ներկա ձևաչափը չի համապատասխանում տարածաշրջանում ստեղծված քաղաքական և ռազմական իրողություններին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, բանակցությունները հիմնված չեն հրադադարի մասին համաձայնագրի վրա, որը ստորագրվել է 1994-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև: «Սոչիի հանդիպումը թույլ է տվել պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու համար, ինչը լիովին համապատասխանում է Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշմանը: Արցախը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |