Ճապոնիայի ափերի մոտ կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել15 մարտի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - 6.0 մագնիտուդով հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել ճապոնական Խոնսյու կղզու մոտ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը: Ըստ ծառայության տվյալների, 6.0 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իվակի քաղաքից 139կմ հեռավորության վրա, որն ամենից շատ է տուժել երկրաշարժից ու ցունամիից: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 20 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Երկուշաբթի Ճապոնիան պաշտոնապես խնդրեց ՄԱԳԱՏԷ-ին մասնագետների խումբ գործուղել, որը կօգնի հաղթահարել վթարային ԱԷԿ-ներում ստեղծված իրավիճակը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |