Իսրայելի ՌԾՈԻ-ն բռնագրավել է Գազայի սեկտորի համար զենքով բեռնված նավը15 մարտի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌԾՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումը Միջերկրական ծովում զավթել է թաքցված զենքով բեռնված «Վիկտորիա» նավը, որը Թուրքիայից Եգիպտոս էր շարժվում, գրում է «Հաարեց» թերթը: ՌԾՈԻ հրամանատարության ներկայացուցչի խոսքով, զավթումն իրականացվել է Իսրայելի ափից 200 ծովային մղոն (370 կիլոմետր) հեռավորության վրա, որից հետո «Վիկտորիային» Աշդոդ են ուղղել: Օպերացիայի իրականացման ժամանակ ոչ ոք չի տուժել: Փաստաթղթերի համաձայն, «Վիկտորիան» գերմանական ընկերության է պատկանում, այդ նավին տնօրինում է ֆրանսիացի օպերատոր, իսկ նավարկում է այն լիբերիական դրոշի ներքո: Իսրայելի ԱԳՆ-ն բոլոր այդ երկրներին տեղեկացրել է կատարվածի մասին: Ընդ որում, «Վիկտորիայի» անձնակազմի անդամների քաղաքացիության մասին ոչինչ չի ասվում, հաղորդում է Lenta.ru-ն: Իսրայելի իշխանությունները շտապել են հայտարարել, որ նավը ոչ մի առնչություն չունի Թուրքիայի հետ: 2010 թվականին Անկարայի ու Երուսաղեմի միջև հարաբերությունները վատթարացան իսրայելյան զինվորականների կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավի զավթման պատճառով, որը հումանիտար բեռներով Գազայի սեկտոր էր շարժվում: Այդ ժամանակ ծովագնացների հետ իսրայելյան հատուկ նշանակության ջոկատների բախումների արդյունքում ինը մարդ զոհվեց: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |