Հայաստանում դիտարկում են մարդկային ռեսուրսների կառավարման միասնական համակարգի ներդրման հնարավորությունը15 մարտի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Սեմինարիստների միություն» ՀԿ կողմից անցկացված հետազոտության համաձայն, պարզվել է, որ Հայաստանի փոքր և միջին բիզնեսի 400 ներկայացուցիչներից 47,2% պատրաստ են ներդրումներ կատարել իրենց աշխատողների պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման մեջ: Այդ մասին մարտի 15-ին լրագրողներին է հաղորդել «Սեմինարիստների միություն» ՀԿ ղեկավար Կարեն Սարգսյանը: Ընդ որում, հարցվածների 38,5%-ը պատասխանել է «ոչ», իսկ 14,3%-ը ձեռնպահ է մնացել: Հարցմանը մասնակցել են կապի և ծառայությունների, առևտրի, ֆինանսների, արտադրության, առողջապահության ոլորտների, ինչպես նաև ներկրմամբ զբաղվող ընկերություններ: Դրա հետ մեկտեղ հարցվածների 87,3%-ը մեծապես կարևորում է կազմակերպությունում մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարումը: Կարեն Սարգսյանի խոսքով, հետազոտությունն ուղղված է ՓՄԲ-ում մարդկային ռեսուրսների կառավարման միասնական համակարգի ներդրմանը` ընդհուպ մինչև համապատասխան օրենքի ընդունում կամ հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների կատարում: Մասնավորապես, միասնական համակարգի ներդրումը, Կարեն Սարգսյանի կարծիքով, թույլ կտա սահմանված կարգով (ժամանակահատված, ֆինանսավորման չափ) իրականացնել ռեսուրսների կառավարման գործընթացը, քանի որ դա Հայաստանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալներից մեկն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |