Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց «Միկան»15 մարտի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի վերջին հանդիպումը: «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի մարզադաշտում հանդիպեցին «Իմպուլսն» ու «Միկան»: Առաջին խաղում «Միկան» 3:0 հաշվով հաղթանակ էր տարել, և պատասխան խաղում նրան լիովին բավարար էր ոչ ոքի հաշիվը: Սակայն, ինչպես և առաջին խաղում, երկրպագուները շատ գոլերի ականատես եղան: Արմեն Շահգելդյանի սաներն արդեն 25-րդ րոպեին բացեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: Իսկ 5 րոպե անց տուգանային հարվածը հաջող իրացրեց Աղվան Մկրտչյանը: Երկրորդ խաղակեսի կեսերին «Իմպուլսը» կրճատեց տարբերությունը Արտակ Հովհաննիսյանի իրացրած գոլի շնորհիվ: Իսկ 73-րդ րոպեին Էդուարդ Կակոսյանը հարվածեց Դիլիջանի ակումբի երկրորդ գոլը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Երկու խաղերի արդյունքում «Միկան» 5:2 հաշվով հաղթեց «Իմպուլսին» և կիսաեզրափակչում իր ուժերը կչափի «Բանանցի» հետ: Երկրորդ կիսաեզրափակիչ զույգը կազմել են «Շիրակն» ու «Ուլիսը»: Հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |